Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի սահմանապահ դիրքերում մարտական ծառայություն իրականացնող հայոց բանակի պայմանագրային զինծառայողներին այցելեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' մարզպետին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը,Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը:
Մարզպետը շնորհավորեց մարտական դիրքերում գտնվող զինծառայողներին Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ' նրանց քաղցրավենիքի եւ սննդի տեսքով նվերներ հանձնելով: Ապա Ռաֆիկ Գրիգորյանը սահմանապահ զինվորականների հետ շրջայց կատարեց խրամատներում, զրուցեց դիրքապահ զինվորների հետ: Հրաժեշտին Ռաֆիկ Գրիգորյանը ուրախ Ամանոր, խաղաղություն, տոկունություն, կորով ու անվտանգ ծառայություն մաղթեց Հայաստանի Հանրապետության սահմաններն անառիկ պահող զինվորներին:
Խոսրով Խլղաթյան