Բելառուսի իշխանություններն առաջին անգամ որոշել են երկու պատվավոր հյուպատոսություն բացել ԱՄՆ-ի տարածքում. դրանցից մեկը կգործի Ֆլորիդայի նահանգում, մյուսը՝ Տեխասի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Ֆլորիդայում Բելառուսի պատվավոր դեսպան Միխայիլ Մորգուլիսը:

 

Նրա խոսքով՝ կարգադրությունը Բելառուսի ԱԳ նախարարի կողմից «ստորագրվել Է մի քանի շաբաթ առաջ»: Այժմ այդ որոշումը պետք Է հաստատի ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը: Սպասվում Է, որ դա տեղի կունենա Նոր տարվա առաջին օրերին:

 

«Մենք պետք Է ջանանք Ամերիկայի համար բացահայտել Բելառուսը, որի մասին այստեղ քչերը գիտեն»,-նոր պաշտոնում իր խնդիրներն Է բացատրել Մորգուլիսը: Նա Բելառուսը համարում Է «կարեւոր երկիր, որը յուրատեսակ կամուրջ Է Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ»:

 

Մորգուլիսը, որն արդեն երկար տարիներ ապրում Է Միացյալ Նահանգներում եւ այստեղ ղեկավարում Է «Հոգեւոր դիվանագիտություն» հիմնադրամը, պատմել Է, որ ինքը մի շարք նախագծեր ունի, որոնք վերաբերում են ամերիկա-բելառուսական հարաբերությունների զարգացմանը:

 

«Հոգեւոր դիվանագիտություն» հիմնադրամն ստեղծվել Է 1991 թվականին: Նրա հայեցակարգը ներառում Է վիճելի իրադրությունների լուծումը հոգեւոր արժեքների օգնությամբ, որոնք կարեւոր են հակամարտող կողմերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: