Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքի Մայդան Վոլի հասցեում բացվել է Հայաստանի պատվավոր հյուպատոսություն:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ukranews-ը, բացման արարողությանը մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը և Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

«Հաճելի է, որ Տերնոպոլում պատվավոր հյուպատոսություն բացելու հնարավորություն կա: Ես իմ կողմից կնպաստեմ հյուպատոսության արդյունավետ աշխատանքին»,- ասել է Մանուկյանը:

 

Տերնոպոլի, Ժիտոմիրի եւ Խմելնիցկի շրջանների համար գործող հյուպատոսությունը կղեկավարի Հայաստանի պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը: