Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը մնում է ուժի մեջ, չնայած հարաբերությունների իրավիճակին:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը:
«Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերը որևէ փոփոխություն չեն կրել։ Այն բացելու հայկական կողմի համաձայնությունը մնում է ուժի մեջ։ Տվյալ հյուպատոսական հիմնարկի աշխատանքը սկսելու կոնկրետ ժամկետների մասին մենք անպայման կտեղեկացնենք լրացուցիչ»,- ասել է նա: