Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի գլխավորությամբ այսօր' դեկտեմբերի 29-ին, գլխավոր վարչության և «Հայ աէրոնավիագացիա» ՓԲԸ ղեկավար կազմը նախատոնական այց են կատարել ԶՈւ Էջմիածնի շրջանի N զորամասերից մեկը: Շնորհավորելով հայ զինվորին մոտեցող տոնի՝ Ամանորի կապակցությամբ՝ ՔԱԳՎ պետը կարևորել է նրանց դերը մեր երկրի խաղաղության պահպանման գործում, մաղթել, որ զինվորական իրենց ծառայությունը նրանք իրականացնեն խաղաղ պայմաններում, լինեն աչալուրջ, միշտ զգոն ու Նոր տարին դիմավորեն այն վստահությամբ, որ առջևում նորանոր ձեռքբերումներ ենք ունենալու:

 

Զորամասի հրամանատարական կազմն ու զինվորները շնորհակալություն են հայտնել Արտյոմ Մովսեսյանին արդեն ավանդույթ դարձած նախատոնական շնորհավորանքի ու ուշադրության համար ու վստահեցրել, որ նմանատիպ այցերը իսկապես քաջալող են հայ զինվորի համար:

 

ՔԱԳՎ պետի կողմից զինվորներին ցուցաբերվել է փոքրիկ ուշադրություն՝ սննդի տեսքով: Արտյոմ Մովսեսյանը նշել է, որ մեր զինվորի հանդեպ ուշադրությունը բոլորիս պարտքն է, և վստահեցրել է, որ նմանատիպ այցերն արդեն ավանդույթ են դարձել, ուստի այս ամենը շարունակական բնույթ է կրելու: