Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը Նոր տարվա և Սուրբ Ծննյան առթիվ շնորհավորանք է հղել հայերին: «Սիրելի հայրենակիցներ: Ուրախ եմ շնորհավորել ձեզ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ:

 

Ավարտվում է 2014 թվականը, որը թերևս բոլորիս համար լարված աշխատանքի և մեծ ծրագրերի նախապատրաստվելու տարի էր: Անցնող տարին նաև դարձավ մեր՝ ամբողջ աշխարհի հայերի nւժերը միավորող նախաձեռնությունների և ազգովին դեպի նոր՝ 2015 թվականը նայելու ժամանակաշրջան: Հաջորդ տարին բոլորիս համար կարևոր է՝ աշխարհին ապացուցելու, որ հայերը միաբան են և կարող են հասնել ազգային խնդիրների լուծմանը' միասնական ուժի զորությամբ»,-ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին հյուպատոսարանից, ասել է Սարկիսովը:

 

Նա ցանկացել է, որ Նոր տարում իրականանան բոլորի բարի նպատակները, քանի որ բոլորի ծրագրերի իրականացումը հայ ազգի ձեռքբերումն է. «Միասին մենք կարող ենք ամեն ինչ: Խաղաղություն և բարօրություն բոլորիս ընտանիքներին և մեր հայրենիքին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: