Հալեպում դեկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 10։30-ին մեծ պայթյուն է որոտացել: Այն տեղի է ունեցել Հալեպի բերդի մոտակայքում' զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից, որին հաջորդել են զինյալ բուռն բախումներ Հին Հալեպի թաղամասերում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հալեպի Գանձասար շաբաթաթերթի խմբագրությունից, բախումների և արձակված հրթիռների հետևանքով նշյալ շրջաններում երթևեկությունը դժվարացել է: Սիրիական բանակը շարունակում է դիմադրել: Բախումները շարունակվում են:

 

Հալեպի բնակչությունն ապրում է ծանր օրեր: Հինգ օր է' էլեկտրականությունն ու ջուրն անջատվել են: Կարմիր Մահիկի ջանքերով ջրի ժամանակավոր միացում է իրականացվել մի քանի շրջաններում: Առկա է նաև վառելանյութի պակասություն: