Արգենտինայի Չիվիլկոյ քաղաքը դարձել Է երկրում առաջինը, որն արգելել է Սուրբծննդյան տոնական հանդեսների ժամանակ գեղեցկության մրցույթների անցկացումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Քաղաքի վարչակազմի հայտարարության մեջ ասված է, որ տոնն ըստ էության սեքսիստական է եւ խրախուսում Է կանանց նկատմամբ բռնությունը:

 

Նաեւ նշված Է, որ նման մրցույթների պատճառով մարդիկ համակվում են ֆիզիկական գեղեցկության նկատմամբ անառողջ զգացումով, ինչպես նաեւ ի հայտ են գալիս զանազան խանգարումներ, օրինակ՝ բուլիմիա եւ անորեքսիա:

 

Գեղեցկության մրցույթների փոխարեն հանդեսների կազմակերպիչները կանցկացնեն կառնավալային դիմակների մրցույթ եւ կպարգեւատրեն առանձնապես աչի ընկած մասնակիցներին: