Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 6-ին, նշում է Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնը: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը», և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա:
Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին՝ հունվարի 6ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
Սուրբ Ծննդին նախորդող օրը՝ հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում տոնական պատարագ է մատուցվել՝ ի նշան Սուրբ ծննդյան հայտնության: Մարդիկ եկեղեցիներից վառված մոմեր են տանում եւ նշում են Սուրբ Ծնունդը: Հունվարի 6ի առավոտյան Հայ Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սբ Պատարագ, որից հետո՝ կատարվում է Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը: Հիսուս ջուրն օրհնեց իր մկրտությամբ: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն:
Ըստ ավանդության՝ ժողովուրդն այդ ջրից տուն է տանում՝ հիվանդներին բուժելու համար: Այնուհե տև քահանան այցելում է հավատացյալների տներն՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորույթը:
Հայ Առաքելական եկեղեցին միակն է աշխարհում, որ Քրիստոսի ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին: