Ամանօրյա նվերները Դոնբասի երեխաների համար կուղարկվեն ՌԴ 11-րդ հումանիտար ավտոշարասյունով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»' վկայակոչելով ՌԴ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Օլեգ Վորոնովին:
«ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը «Ռուսաստանի փրկարարների միություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ պատրաստել է նվերներ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի երեխաների համար», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են հումանիտար օգնությամբ տասնմեկերորդ ավտոշարասյան ձևավորման մասին, որը նախատեսվում է ուղարկել հունվարի 8-ին: