Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հումանիտար օգնությամբ ավտոշարասյունը ժամանել է պետական սահման: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Օլեգ Վորոնովին:

 

«ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ավտոշարասյունը բաղկացած էր երկու մասից: Նրանցից մեկը ժամանել է Դոնեցկի անցակետ, երկրորդը՝ «Մատվեեվ Կուրգան», որտեղ սկսվել է մաքսազերծման գործընթացը»,- ասել է Վորոնովը:

 

««Դոնեցկի» սահմանային անցակետից ավտոշարասյունը կշարժվի դեպի Լուգանսկի մարզ, իսկ «Մատվեև Կուրգանից»՝ Դոնեցկի մարզ»,- հայտնել է Վորոնովը:

 

Նա նշել է, որ Լուգանսկ կժամանի ավելի քան 60 մեքենա և նույնքան էլ՝ Դոնեցկ: