Հումանիտար օգնությամբ բեռնված ավտոշարասյունն Աբխազիայից ժամանել Է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն (ԴԺՀ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 27-ին հայտնել Է ԴԺՀ-ի մամուլի կենտրոնը: «Այսօր, Ամանորի նախաշեմին, մենք հումանիտար բեռի խմբաքանակ ենք ստացել բարեկամ Աբխազիայի Հանրապետությունից: Արտաքին գործերի նախարարության անունից ցանկանում եմ խորը երախտագիտություն եւ շնորհակալություն հայտնել եղբայրական աբխազ ժողովրդին նրանց ուշադիր վերաբերմունքի եւ այս իսկապես անհրաժեշտ օգնության համար»,-մամուլի կենտրոնը մեջբերում Է ԴԺՀ-ի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Պիչուգինի խոսքը:
Բեռնատարներն ուղեկցվել են Մակեեւկայի պահեստ:
Օգնության բաշխումը կարիքավորներին կսկսվի առաջիկա օրերին: Հումանիտար բեռների պարունակությունը հաղորդագրության մեջ չի բացահայտվում:
Հումանիտար բեռներ քանիցս Դոնբաս են բերվել Ռուսաստանից: Հերթական՝ թվով արդեն 11-րդ հումանիտար ավտոշարասյունը Դոնբաս կուղեւորվի 2015 թվականի հունվարի սկզբին: Ընդհանուր առմամբ Ռուսաստանը Դոնբաս Է հասցրել արդեն 13,4 հազար տոննա մարդասիրական օգնություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոտի գործակալությունը: