Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական Le Point պարբերականին տված հարցազրույցում խոսել է Լաչինի միջանցքում ստեղված իրավիճակի մասին և անընդունելի համարել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Ֆրանսիայի դերն այն է, որ շարունակի ճնշում գործադրել հումանիտար հասանելիության վրա։ Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք այդ նպատակին հասնելու համար»,– նշել է Մակրոնը։

Le Point–ի հաղորդմամբ՝ Մակրոնն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում Ֆրանսիայի դերը, որը ձգտում է երաշխավորել մարդասիրական հասանելիությունը, սակայն հրաժարվել է «ցեղասպանություն» որակել հայերի դեմ իրականացված հանցագործությունները։