Չինաստանի Չունցին քաղաքում բացվել է ռեստորան, որը զեղչեր է տրամադրում՝ հիմնվելով այցելուների քաշի վրա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցերը, ռեստորանն իդեալական վայր է գեր տղամարդկանց համար: Որքան մեծ է նրանց քաշը, այնքան մեծ զեղչեր է տրամադրվում նրանց: Իսկ եթե քաշը գերազանցում է 140 կգ-ն, այցելուն ստանում է անվճար ընթրիք:

 

Կանանց ներկայացվող պահանջները փոքր-ինչ այլ են: Զեղչեր տրամադրվում են 34.5 կիլոգրամից պակաս քաշ ունեցող չափահաս աղջիկներին, ովքեր այդ դեպքում ստանում են անվճար ընթրիք: