Ֆրանսիայի արևելքում գտնվող Վիլֆրանշ սյուր Սոն քաղաքում՝ մզկիթի հարևանությամբ, առավոտյան պայթյուն է հնչել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով France Presse գործակալությանը:
«Սա հանցագործություն է»,- նշել է աղբյուրը, ում խոսքը մեջբերել է գործակալությունը՝ որևէ այլ ենթադրություններ չանելով պայթյունի բնույթի վերաբերյալ:
Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, տուժածներ չկան: