Հունվարի 9-ին, ժամը 06.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Դսեղ գյուղի սկզբնամասում գտնվող կահույքի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.28-ին:
Նախնական տվյալներով այրվում է արտադրամաս (մոտ 100 քմ). տուժածներ չկան: