Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի թիվ 22 շենքի բնակարաններից մեկում:

 


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի փայտե շինության շքամուտքում:

 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.57-ին, մարվել՝ 18.59-ին: