ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:Այս մասին տեղեկացնում է «Tert.am» լրատվականը:

 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ ԱԺ նախագահը գրառում է կատարել դեսպանատանը բացված սգո մատյանում. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված սարսափելի ահաբեկչության հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն:

 

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում, ժողովրդավարության և խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն»: