Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենը հունվարի 9-ին ընդունել է Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաև Շվեդիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր հովիվները։

 

Դեսպան Ապիտոնյանը շնորհավորել է արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որկշարունակեն ամրապնդվել հոգևոր և մշակութային կապերը Հայաստանի և Շվեդիայի միջև։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Շվեդիայի եկեղեցու հետ Հայաստանի և Մայր Աթոռի կապերի ամրապնդման, ինչպես նաև միջեկեղեցական և Շվեդիայում հայ համայնքի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։