Համբուրգի Hamburger Morgenpost թերթը կիրակի օրը հայտնել է խմբագրության շենքի հրկիզման մասին, փոխանցում է korrespondent.net-ը:
«Անհայտ անձինք, ըստ երևույթին, գիշերվա ժամը 2-ից հետո թերթի արխիվի շենք են նետել հրկիզվող նյութ ետնաբակից: Որոշ փաստաթղթեր են այրվել, մարդիկ չեն տուժել», - գրել է թերթը այսօր առավոտյան իր կայքում:
Հրատարակությունը ավելացրել է' հղում անելով ոստիկանությանը, որ արդեն երկու երիտասարդ տղամարդկանց են ձերբակալել, ովքեր կասկածելի վարք են դրսևորել մոտակայքում:
Հետաքննություն է սկսվել: Դեռևս հայտնի չէ, թե արդյոք այդ հրկիզումը կապված է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հետ, որոնք Hamburger Morgenpost-ը վերատպել է Charlie Hebdo-ից: