Ֆրանսիայում վաճառքի է դուրս եկել երգիծակական Charlie Hebdo թերթի նոր համարը, որի շապիկին կրկին հայտնվել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը: Այս մասին հայտնել է BBC լրատվական գործակալությունը:
Թերթի հերթական համարը տպագրվել է 3 միլիոն օրինակով:
Ծաղրանկարում պատկերված է արտասվող Մուհամմեդ մարգարեն, այս անգամ՝ «Tout est pardonne» («Ամեն ինչ ներված է») գրության ուղեկցությամբ: Բացի այդ՝ ձեռքերում նա պահում է «Je suis Charlie» («Ես Շարլի եմ») գրությունը, որն անցած շաբաթվա ընթացքում դարձել է ահաբեկչական հարձակումների զոհերի հետ համերաշխության խորհրդանիշը:
Ծաղրանկարը նկարել է Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարիչը, ով հայտնի է Լուզ կեղծանունով:
Հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ չի վախենում ամսագրի այս շապիկի ստեղծումից հետո: