Charlie Hebdo-ի հաջորդ համարում կհրապարակվեն Մուհամեդ մարգարեի նոր ծաղրանկարները: Այս մասին հայտնել է Le Point-ը՝ վկայակոչելով ամսագրի փաստաբան Ռիչարդ Մալկուին:
«Մենք չենք նահանջելու, քանի որ հակառակ դեպքում մեր ջանքերն անիմաստ են»,- ասել է Մալկուն:
Բացի այդ, փաստաբանը նշել է, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի քննադատելու ցանկացած կրոն: