Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի վերջին համարի բոլոր երեք հարյուր օրինակները Նյու Յորքում վաճառվել են ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է The Daily News-ը:
Քաղաք բերված թերթերը հավասարաչափ բաժանվել են Մանհեթենի այն բոլոր խանութներին, որոնք վաճառում են ֆրանսիական հրատարակություններ:
Դա եղել է առաջին համարը, որը լույս է տեսել Փարիզում այդ թերթի խմբագրության վրա իրականացված հարձակումից հետո: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայից ԱՄՆ է բերվել այդ համարի 600 օրինակ: