Գերմանիայում վաճառքի է հանվել Ֆրանսիայի Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարը: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ը:

 

Բեռլինի կենտրոնական երկաթուղային կայարանում գրախանութի առջև, հունվարի 17-ին մոտ հարյուր հոգուց բաղկացած հերթ է գոյացել: Սակայն ամսագրի համարը հաջողվել է ձեռք բերել միայն առաջին երկու գնորդին: Խանութն ստացել է Charlie Hebdo շաբաթաթերթի միայն երկու օրինակ:

 

Ամբողջ Բեռլինի կայարանում, dpa գործակալության տվյալներով՝ վաճառվում էր միայն 14 օրինակ՝ բոլորը ֆրանսերենով և 4 եվրո արժեքով: Գերմանիայի կրպակներն ստացել են Charlie Hebdo-ն շատ սահմանափակ քանակությամբ, քանի որ Ֆրանսիայում դրանք սպառվել են մեծ արագությամբ: