Ռուսաստանցիների գրեթե կեսը (47 տոկոսը) կարծում Է, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը պետք Է առաջին հերթին կողմնորոշվի դեպի Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Լեւադա կենտրոնի կայքում հրապարակված հարցման արդյունքները:
ՌԴ-ի քաղաքացիների կարծիքը խիստ փոխվել Է անցած տասը տարվա ընթացքում: 2004-2008 թվականներին հարցման մասնակիցների մեկ երրորդն այն կարծիքին Էր, որ առավել հեռանկարային գործընկերներ են ԱՊՀ-ի երկրները, մասնավորապես, Ուկրաինան եւ Բելառուսը. Չինաստանին նախապատվությունը տալիս Էր միայն 9 տոկոսը: Բայց արդեն 2014 թվականին ռուսաստանցիների միայն 12 տոկոսն Է հույսեր կապում ԱՊՀ-ի պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման հետ:
Արեւմտյան Եվրոպայի այնպիսի երկրների նկատմամբ համակրանքը, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Գերմանիան, 2004-2013 թվականներին մնում Էր մոտավորապես նույն մակարդակի վրա (20-ից մինչեւ 28 տոկոս), սակայն 2014 թվականին կտրուկ նվազել Է (մինչեւ 8 տոկոս): Նույնը կարելի Է ասել նաեւ ԱՄՆ-ի վերաբերյալ. եթե 2004 թվականին ռուսաստանցիների 13 տոկոսն Էր անհրաժեշտ համարում հարաբերություններն ամրապնդել այս պետության հետ, ապա 2014 թվականի դեկտեմբերին՝ միայն 4 տոկոսը:
Հարցվածների ավելի քան կեսն (53 տոկոսը) այն կարծիքին Է, որ Արեւմուտքի երկրները թշնամական քաղաքականություն են վարում Ռուսաստանի նկատմամբ: Հարցման մասնակիցների 51 տոկոսի կարծիքով՝ դա, ամենից առաջ, դրսեւորվում Է Ռուսաստանի տնտեսության եւ բիզնեսի դեմ սահմանված պատժամիջոցներում:
Ռուսաստանի նկատմամբ արեւմտյան երկրների նման վերաբերմունքի պատճառների հարցում տարակարծություններ են եղել: 46 տոկոսը գտնում Է, որ Արեւմուտքը ձգտում Է տիրանալ Ռուսաստանի բնական հարստություններին. 43 տոկոսը վստահ Է, որ նա վախենում Է ՌԴ-ի ռազմական հզորությունից, 30 տոկոսը կարծում Է, որ Արեւմուտքը եւ Ռուսաստանը միշտ Էլ անհաշտ հակառակորդներ են եղել կրոնի, բարքերի եւ մշակույթի ոլորտում առկա մեծ տարբերությունների պատճառով:
Հարցումը 2014 թվականի դեկտեմբերին անցկացվել Է երկրի 46 տարածաշրջանների 134 բնակավայրերի 18 եւ ավելի բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: