Հունվարի 13-ի գիշերը հայ-թուրքական սահմանին ձերբակալված ռուս զինվոր Վալերի Պերմյակովը, ով սպանել է Գյումրիում ապրող ընտանիքի վեց անդամի, հարցաքննության ժամանակ ընդունել է իր մեղքը: Այս մասին գրել է Lenta.ru-ն:
Ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմերը քրեական գործ են հարուցել Պերմյակովի նկատմամբ:
Հայկական մամուլում, մինչդեռ, կոչ են անում դուրս բերել ռուսական ռազմակայանները:
«Հասարակությունը պետք է գնա ռացիոնալ ճանապարհով և լիակատար վերահսկողություն սահմանի հանցագործության քննության հանդեպ, հնարավորինս արագ հասնի հանցագործության հնարավորինս լիարժեք բացահայտման և ստանալով լիակատար պատկերը՝ արդեն մտածի հետագա անելիքների մասին, որի շարքում իսկապես կարող է բարձրացվել բազայի դուրսբերման կամ մի շարք կարևոր պայմանների վերանայման հարց»,- գրել է 1in.am-ը:
Ռուսական ռազմակայանի հարցի շուրջ դժգոհությունն անցյալում արդեն հայտնել է Հայաստանի ընդդիմությունը: «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները, մասնավորապես, դեմ են հանդես եկել դրա Հայաստանում տեղակայվելու ժամկետի ընդլայնմանը` պահանջելով հաստատել ռազմակայանի տեղակայման վարձավճարը (գործող պայմանագրերի շրջանակներում նման վճարումը նախատեսված չէ):