Հայտնի է դարձել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հունվարի 15-ին Թուրքիա մեկնելու իրական պատճառը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, Ալիեւը Թուրքիա է մեկնում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու միջազգային հանրության, հատկապես, ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունների փչանալը եւ ելք գտնելու ճ անապարհները:

 

Պաշտոնական հաղորդագրության համաձայն' Ալիեւը Անկարա է մեկնում մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 4-րդ համաժողովին մասնակցելու եւ երկու երկրներին հետաքրքրող տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ մտքեր փոխանակելու համար:

 

Թերթին հասած հավաստի տեղեկություններով, Ալիեւը Էրդողանի հետ պետք է քննարկի Արեւմուտքի դեմ համատեղ գործելու ծրագրեր: Հայտնի է, որ ներկայում Արեւմուտքի հետ Էրդողանի հարաբերությունները եւս լարված են: Հնարավոր է' Թուրքիայի նախագահը որպես դաշնակից նպատակահարմար է գտել Արեւմուտքի հետ դիմակայության մեջ գտնվող Իլհամ Ալիեւին:

 

Լուրեր են շրջանառվում նաեւ, որ Ալիեւը Էրդողանի հետ պետք է քննարկի, այսպես կոչված, «զուգահեռ կառույցի» հետ կապված Ադրբեջանում եւս միջոցառումներ անցկացնելու հարցը: Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի միջեւ հարաբերությունների փչացումից անմիջապես հետո Էրդողանը Ալիեւին հանձնարարել էր իր մրցակցի հենարանները վերացնել նաեւ Ադրբեջանում: Դեռ այն ժամանակ Բաքու կատարած այցին Էրդողանը Ալիեւին էր ներկայացրել Ադրբեջանի իշխանության մեջ «գյուլենականների&r aquo; (նուրսիստների) ցուցակը: Դրանից հետո Ալիեւի հանձնարարությամբ աշխատանքից հեռացվել էին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծությունների եւ տեղեկատվության ապահովման բաժնի ղեկավարը'»գյուլենական» համարվող Էլնուր Ասլանովը, նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը, փակվեցին նաեւ «գյուլենականների» բոլոր դպրոցներն ու այլ ուսումնական հաստատությունները: Սակայն դեռ այն ժամանակ նշվում էր, որ այդ քայլերը չեն գոհացրել Էրդողանին, եւ վերջինս Ալիեւից պահանջում է ամբողջությամբ վերացնել «գյուլենական» ցանցը եւ խստորեն պատժել դրա նուրսիստ անդամներին: