Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւը հունիսի 4-ին կմեկնի Թուրքիա' մասնակցելու Բոդրում քաղաքում անցկացվելիք Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 4-րդ գագաթաժողովին: Երկօրյա այցի շրջանակում Ալիեւը ծրագրում է առանձին հանդիպում ունենալ Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Այս մասին հայտնում է azvizion.az լրատվական կայքը:
Թուրքալեզու պետությունների հավաքին մասնակցելու են նաեւ Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները:
Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթաժողովն անցկացվել էր 2013 թ., Ադրբեջանի Գաբալա (Կուտկաշեն) քաղաքում: