Twitter սոցիալական ցանցում հայտնվել Է Մեծ Բրիտանիայի արքայազներ Ուիլյամի եւ Հարրիի, ինչպես նաեւ Քեմբրիջի դքսուհու պաշտոնական միկրոբլոգը: Տեղեկատվությունը կտարածվի Քենսինգթոնյան պալատի անունից, որը թագավորական ընտանիքի երեք նշված անդամների լոնդոնյան նստավայրն Է, ճշտել Է նրա ներկայացուցիչը, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
Քեմբրիջի դուքսի տիտղոսը կրող արքայազն Ուիլյամը, նրա ամուսինը՝ Քեթրինը եւ կրտսեր եղբայրը՝ արքայազն Հարրին, Մեծ Բրիտանիայի միապետի ընտանիքի առավել մեծ ժողովրդականություն վայելող ներկայացուցիչներից են: Այդ կապակցությամբ կարելի Է ակնկալել Twitter-ի օգտատերերի զգալի հետաքրքրությունը նոր ակաունտի նկատմամբ:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ դրա հաստատումը կարող Է լինել այն փաստը, որ ընդամենը մի քանի ժամում բլոգը, որտեղ առայժմ կա ընդամենը հինգ գրանցում, ձեռք Է բերել արդեն գրեթե 10 հազար բաժանորդ:
Ինչպես ճշտել Է նստավայրի պաշտոնական ներկայացուցիչը, առայժմ չի նախատեսվում, որ Քեմբրիջի դուքսի ընտանիքը կամ արքայազն Հարրին հաղորդագրություններն անձամբ տարածեն. դրանով կզբաղվեն օգնականները: