Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի մոտ կայացել է քննարկում'նվիրված ՀԱՕԿ-ի կազմավորման 25-ամյակի միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին:

 

«Անհրաժեշտ է հաշվի առնել կարևորագույն մի հանգամանք. խոսքս Եղեռնի 100-ամյակի մասին է: Մենք պետք է գիտակցենք, որ տեղի են ունենալու մեր անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումներ: Այդ իսկ պատճառով ՀԱՕԿ-ի հոբելյանին նվիրված ցանկացած գործընթաց պետք է կազմակերպել և իրականացնել զուսպ և միմիայն օլիմպիական գաղափարներին, մեր մարզիկների ձեռքբերումներին,Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատմության էջերին առնչվող դիտանկյունից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Ռոստոմյանը:

 

ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը հանձնարարել է մասնակիցներին հնգօրյա ժամկետում ներկայացել առաջարկություններ հոբելյանական միջոցառումների ժամանակացույցի և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ:

 

ՀԱՕԿ-ի 25-ամյակին նվիրված բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ են իրականացվելու ողջ 2015 թվականի ընթացքում, որոնց մասնակցելու են մարզաշխարհի բոլոր սերունդների ներկայացուցիչներ, տիտղոսակիր մարզիկներ և վաստակաշատ մարզիչներ: