Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եվրոպացիների շրջանում ֆիզիկական ակտիվության պակասը երկու անգամ ավելի հաճախ Է մահվան պատճառ դառնում, քան ճարպակալումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Հետազոտության տվյալների համաձայն, որը հրապարակվել Է Clinical Nutrition ամերիկյան բժշկական հանդեսում, Եվրոպայում տարեկան շուրջ 600 հազար մարդ Է մահանում հենց ֆիզիկական ակտիվության անբավարարության հետ կապված հիվանդություններից:

 

Մինչդեռ ճարպակալման հետ կապված հիվանդություններից կրկնակի պակաս մարդիկ են մահանում՝ մոտավորապես 300 հազար:

 

Գիտնականները հավաստիացնում են, որ օրական արագ տեմպով 20-րոպեանոց զբոսանքը նստակյաց ապրելակերպով պայմանավորված հիվանդությունների լավագույն կանխարգելումն Է: