Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Իրաքի արևելքում գտնվող Դիյալա մարզում զանգվածային թաղման վայր է հայտնաբերվել, որտեղ թաղված են եղել 16 մարդ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Սոմարիա նյուզ» գործակալությունը, գերեզմանոցը հայտնաբերվել է Բաղդադից 140 կմ հեռավորությամբ գտնվող Կուբաշի գյուղաքաղաքում: Տարածքը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ:

 

16 անձինք գնդակահարվել են գլխից:

 

Մյուս կողմից' Անբար մարզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ ԻՊ-ի 32 անդամներ են սպանվել Ռամադի քաղաքում ձեռնարկված ռազմական գործողությունների ընթացքում: Ահաբեկիչներից 6-ը սպանվել են Սինջարի շրջանում:

 

Միջազգային դաշինքի օդանավերը ռմբակոծել են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Սաքրան հովիտը, ինչի արդյունքում 20 ահաբեկիչ են սպանվել:

 

Ավելի վաղ՝ հունվարի 14-ին, միջազգային դաշինքի օդային ռմբակոծության հետևանքով Մոսուլ քաղաքի հարավ-արևելյան հատվածում վիրավորվել են «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին և ևս 2 ղեկավար:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրի մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և միևնույն ժամանակ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: