Դոնեցկում հայտնաբերվել է խաղաղ քաղաքացիների հուղարկավորության վայր: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Կոմունար գյուղի մոտակայքում' № 22 հանքավայրի տարածքում' Դոնեցկից 60 կմ դեպի արևելք, տեղացի աշխարհազորայինները հուղարկավորության վայր են հայտնաբերել: Ներկայումս 4 մարդու դի է հայտնաբերվել, որոնցից երեքը կանանց մարմիններ են:
Երկու օր առաջ այդ վայրում Ուկրաինայի Ազգային գվարդիաի մասերն են եղել:
Աշխարհազորայինների խոսքերով՝ հուղարկավորուրության վայրերը դեռևս կան, և մոտ ժամանակներս մարմինները հետազոտվելու են: