Վերջին 6 օրերին միջազգային դաշինքի օդային հարվածների արդյունքում Իրաքում սպանվել և վիրավորվել է «Իսլամական պետության» 264 զինյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 15-ին հայտարավել է Իրաքի ներքին գործերի նախարարությունը:

 

Ահաբեկիչները սպանվել են Իրաքի տարբեր հատվածներում, 43-ն' այսօր: Նախարարության մամուլի քարտուղար Սաադ Մաանը նշել է, որ ահաբեկիչների ոչնչացման գործողություններին մասնակցել են Իրաքի անվտանգության ուժերը, ազգային կամավորական ջոկատները, իրաքյան բանակի օդային ուժերը և միջազգային դաշինքը: Ահաբեկիչներից 231-ը սպանվել է, իսկ 33-ը՝ վիրավորվել: Նրանցից 104-ը սպանվել են Անբարի, 74-ը՝ Սալահ ադ Դինի մարզում:

 

ԱՄՆ-ի գլխավորությամբ Իրաքում ԻՊ-ի դեմ ռազմական գործողություններ սկսվել են օգոստոսի 8-ից:

 

ԻՊ կազմակերպությունում ընդգրկվել են 80 երկրների մոջահեդներ: «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում եւ Իրաքում: