Վրաստանի սփյուռքի հարցերի պետնախարարի աշխատակազմի պաշտոնական կայքը հունվարի 18-ի երեկոյան ենթարկվել է հաքերական գրոհի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կիբեռգրոհը կատարվել է Թբիլիսիի ժամանակով ժամը 21:00-ին: Ներկայում diaspora.gov.ge էջը բացելիս սկսում է երաժշտություն հնչել եւ հայտնվում է Hacked by Silicium team մակագրությունը:
ՌԻԱ Նովոստին նշում է, որ մասնագետներն աշխատում են բացահայտել կիբեռգրոհների հեղինակներին, իսկ գերատեսչության ղեկավարությունն արդեն դիմել է Վրաստանի ՆԳ նախարարությանը՝ խնդրելով ձեռնամուխ լինել այդ գործի հետաքննությանը: