Հայաստանում սուր շնչառական հիվանդությունների աճի վտանգ չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր թերապևտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը' հավելելով, որ ի նկատի ունենալով, որ հունվար-փետրվարին հիվանդացության մակարդակը ամենաբարձրն է լինում' այս տարի կարելի է ասել համաճարակային բռնկումները նորմայի սահմաններում են: «Տարվա մյու ս եղանակների համեմատ սենյակային և դրսի օդի ջերմաստիճանի միջև կոնտրաստն ավելի է մեծանում ձմռանը, որով էլ պայմանավորված է ինֆեկցիոն հիվանդությունների և սուր շնչառական հիվանդությունների աճը: Հիվանադացության դեպքերի շատացման դեպքում մեծանում է նաև վարակվելու հավանականությունը:

 

Առաջին հերթին հիվանդանում են շնչառական խրոնիկ հիվանդություններ ունեցողները և երեխաները, ում մոտ իմունային պաշտպանականը համակարգը դեռ ամբողջությամբ չի ձևավորվել: Տարեկան ամեն երեխա միջին հաշվով հիվանդանում է 3-5 անգամ»,- պարզաբանեց պրոֆեսորը:

 

Բժիշկը խորհուրդ է տալիս նախապես կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել' առողջ սնունդ, մաքուր կենցաղ: Խորհուրդ չի տրվում ցանկացած ռեսպորատոր ախտանիշների դեպքում, անմիջապես դիմել դեղորայքային բուժման, ավելի նպատակահարմար է մնալ տանը, երեխաներին դպրոց չուղարկել, աշխատանքի չգնալ, անկողնային ռեժիմ պահպանել, տաք հեղուկներ օգտագործել և հանել սննդակարգից ալերգիկ սնունդը:

 

Թերապևտ-թոքաբանը նաև նկատում է, որ քաղաքացիները գնալով ավելի քաջատեղյակ են դառնում կանխարգելիչ միջոցառումներին: