Թուրքիայի Կայսերի շրջանի Մելիքգազի գավառում պատմական հունական եկեղեցի է վաճառքի հանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական t24.com պարբերականը, եկեղեցու սեփականատերը համարվող Օմեր Սիջիմօղլուն համացանցում հայտարարություն է տե ղադրել եկեղեցու վաճաքի վերաբերյալ:
Հայտարարության մեջ Սեջիմօղլու նշել է, որ Կայսերիի քաղաքապետարանը սկզբում ցանկացել է գնել եկեղեցին, սակայն հետո հրաժարվել է, ինչից հետո էլ ինքը որոշել է հայտարարություն տալ համացանցում: Սեջիմօղլուն եկեղեցին վաճառելու դիմաց պահանջում է 400-450 հազար եվրո: Նա նաև հայտնել է, որ գանձ որոնող արկածախնդիրների գործողությունների հետևանքով վնասված եկեղեցին հնարավոր է վերանորոգել: