Թուրքիայում մոտ 1300 հյուրանոց է վաճառքի հանվել՝ երկրում անվտանգության իրավիճակի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պատճառով, հայտնում է Zaman պարբերականը:
Այդ հյուրանոցների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 30 մլրդ թուրքական լիրա (10 մլրդ դոլար). դրանց տարողունակությունը 153 000 տեղ է:
Ամենից շատ հյուրանոցները վաճառքի են հանվել Անթալիայում, որը առավելապես ռուսական շուկայի վրա է կենտրոնացած: Դրանց կազմում 410 հյուրանոց է ընդգրկված, որոնց մեկ քառորդը՝ 5 աստղանի:
Պարբերականը նշում է, որ երկրի զբոսաշրջային ոլորտը ամենավատ ճգնաժամի առաջ է կանգնած ներկայում: