Հայաստանի ազգային ագրարային համալասարանի Ստեփանակերտի մասնաճյուղում հունվարի 17-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացնում է «Արցախպրես»-ը, համասարանի ղեկավարությունը ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում ծառայության ընթացքում ցուցաբերած անձնական խիզախության համար պարգևատրել է նույն համալսարանի ուսանող Նորայր Քամալյանին: Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողության և արհմիության կողմից նրան է հանձնվել խորհրդանշական սուր, դրամական պարգև և ուղեգիր՝ հայաստանյան որևէ առողջարանում հանգստանալու համար:

 

Համալսարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Սողոմոնյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում նշել է, որ շատ հպարտ են Նորայրի կատարած քաջագործությամբ, համոզված են, որ նրա սխրանքը օրինակ ու դաստիարակություն կլինի համալսարանի բոլոր այն ուսանողների համար, ովքեր դեռ պետք է համալրեն հայոց բանակի շարքերը:

 

Նորայր Քամալյանը 2014թ.-ի հուլիսի 31-ին մարտական հենակետի պաշտպանության ժամանակ ձեռնամարտի է բռնվել սահմանը հատած զինված դիվերսանտների հետ, ովքեր հանկարծակիի գալով Նորայրի համարձակությունից' խուճապահար փախել են' թողնելով զենք-զինամթերք: