Մադրիդի «Ռեալը» մտադրված է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:
Ինչպես տեղեկացնում է Sport Mediaset-ը, մադրիդյան թիմը պատրաստ է 24-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել 60 մլն եվրո:
Ինքը՝ դարպասապահը, դեմ չէ հայրենիք վերադառնալուն և ավելի վաղ նշել է, որ մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը մանչեսթերյան թիմի հետ: Նշենք, որ դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017թ.:
Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան Անգլիայի առաջնությունում մասնակցել է 22 խաղի: