armsport.am Մադրիդի «Ռեալը» պաշտոնական առաջարկ է արել Հռոմի «Լացիոյին» արգենտինացի կենտրոնական կիսապաշտպան Լուկաս Բիլյայի տրանսֆերի հարցով։ Այդ մասին տեղեկացնում է «Tuttomercatoweb»-ը։

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի համար «արքայական ակումբը» կվճարի 22 մլն եվրո։

Բիլյայի ձեռքբերմամբ հետաքրքրվում է մադրիդցիների գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով վստահ է, որ արգենտինացին շատ օգտակար կլինի «Ռեալին» հաջորդ մրցաշրջանում։