armsport.amՄադրիդի «Ռեալը» պատրաստ է 30 մլն եվրո վճարել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայի համար: Այդ մասին հաղորդում է Marca-ն:

Յանուզայը, ով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել «մանկունյանցիների» մեկնարկային կազմում, մտադիր է հեռանալ թիմից:

2013 թվականի հոկտեմբերին նա 5-ամյա պայմանագիր կնքեց մանչեսթերցիների հետ, սակայն Անխել Դի Մարիայի տեղափոխությունը նվազեցրեց խաղային պրակտիկա ստանալու նրա հնարավորությունը:

Յանուզայն Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում անցկացրած 41 խաղում խփել է 4 գոլ: