Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին: Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն' մադրիդյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար թուրինցիներին վճարել 50 մլն եվրո: Կողմերի հանդիպումը տեղի է ունենալու երկուշաբթի օրը:
Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր տնօրեն Բեպե Մորատան հաստատել էր մադրիդյան թիմի հետաքրքրությունը Վիդալի նկատմամբ:
Նշենք, որ «Ռեալը» պաշտոնական առաջարկ չի արել: