«Բայերի» կիսապաշտպան Կրիստոֆ Կրամերը, ով վարձավճարով հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիայում», հայտնվել է մի շարք եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում:
Գերմանիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռքբերել Մադրիդի «Ռեալը»:
Ինչպես տեղեկացնում է Sky Italia-ն, իսպանական ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 15 մլն եվրո:
Նշենք, որ Կրամերի պայմանագիրը «Բայերի» հետ ավարտվում է 2017թ-ին: