Նիգերի մայրաքաղաք Նիամեյում բռնկած անկարգությունների մասնակիցները, ի նշան Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսում հրապարակված ծաղրանկարների դեմ բողոքի, հրկիզել են 45 եկեղեցի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը: Ինչպես հայտարարել Է Նիգերի ոստիկանության ներկայացուցիչ Ադիլի Տորոն, բողոքի գործողությունների ընթացքում ցուցարարները հրկիզել են նաեւ քրիստոնեական մի դպրոց եւ մի ապաստարան:
«Ըստ վերջին տվյալների, Նիգերի մայրաքաղաքում կատարված անկարգությունների զոհ Է դարձել հինգ մարդ, 128-ը տուժել են: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ բողոքի գործողությունների կապակցությամբ 189 մարդ ձերբակալվել Է:
ՌԻԱ Նովոստին նշում Է, որ երկրի մեկ այլ քաղաքում՝ Զինդերում, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, 45-ը վերքեր են ստացել:
Բացի Նիգերից, ավելի վաղ ցույցեր են անցկացվել նաեւ Աֆրիկայի մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Ալժիրում, Մալիում, Սենեգալում եւ Մավրիտանիայում: