Վիետնամում Չինաստանի դեմ բողոքի ակցիաներին մասնակցող ցուցարարներն առնվազն երեք գործարան են հրկիզել, տեղեկացնում Է BBC-ն:
Բողոքավորների թիրախում այն ընկերություններն են, որոնք կամ պատկանում են Չինաստանին, կամ գտնվում են չինացի կառավարիչների ղեկավարման ներքո: Հրդեհների զոհերի մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Միեւնույն ժամանակ տեղական լրատվամիջոցները նշում են, որ աշխատողներն այրել են ոչ պակաս, քան 15 գործարան: Նրանց տվյալներով՝ ցույցերին մասնակցել Է շուրջ 19 հազար մարդ:
Բողոքի ակցիաների պատճառ Է դարձել խորջրյա հորատման համար նախատեսված Haiyang Shiyou 981 կայանքը Հարավչինական ծովի Պարասելյան կղզիների մերձակա վիճելի ջրատարածք տեղափոխելու ՉԺՀ-ի իշխանությունների որոշումը:
Անցած շաբաթ զինված բախում Է տեղի ունեցել երկու պետությունների նավերի միջեւ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: