2015 թվականին Եվրոպայում կարող Է «քաղաքական երկրաշարժ» տեղի ունենալ. դա կապված Է ընտրողների աչքում պոպուլիստական կուսակցությունների աճող գրավչության հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությունն Է արվում Economist Intelligence Unit-ի հետազոտության մեջ, որն անցկացվել Է BBC-ի համար:
Այդ կուսակցությունների ժողովրդականության աճը նրանց հաղթանակ Է խոստանում ընտրություններում, իսկ ավանդական քաղաքական ուժերը հարկադրված են մտնել ավելի վաղ աներեւակայելի դաշինքների մեջ, նշում Է EIU-ն:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ Եվրոպայում առկա իրադրությունը կարելի Է անվանել «ժողովրդավարության ճգնաժամ», որի արմատները Էլիտայի եւ ընտրողների միջեւ առաջացած խզման մեջ են: Պոպուլիստական շարժումները, ինչպես ձախերը, այնպես Էլ աջերը, գործում են այն տարածությունում, որը գոյացել Է հին քաղաքական կուսակցությունների եւ նրանց ավանդական սոցիալական բազայի միջեւ:
Ֆենոմենի հանգուցային գործոններն են՝ ընտրություններում քաղաքացիների ցածր ակտիվությունը եւ ավանդական կուսակցությունների անդամների թվի անկումը, ասված Է հետազոտության մեջ:
Մոտալուտ քաղաքական մարտահրավերը ծառացած Է Հունաստանի առջեւ, որտեղ հունվարի 25-ի ընտրություններում կարող Է հաղթել ՍԻՐԻԶԱ ձախ արմատական կուսակցությունը: EIU-ն ենթադրում Է, որ եթե հենց այս քաղաքական ուժը ձեւավորի երկրի կառավարությունը, ապա «հարվածի ալիքը» կտարածվի ողջ Եվրամիությունում եւ կատալիզատոր կծառայի համատարած քաղաքական տեղաշարժերի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: