Կասպից ծովի մակարդակի շարունակվող նվազումը որոշակի խնդիրներ է ստեղծում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, այսօր լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարար Հուսեյնգուլու Բաղիրովը:

 

Նրա խոսքով' անցյալ դարի 80-ական թվականներին Կասպից ծովի մակարդակը բարձրացել էր, եւ առափնյա տարածքներում որոշակի ենթակառուցվածքներ մնացել էին ջրի տակ, իսկ Բաքվի մերձծովյա զբոսայգին ճահճացել էր:

 

Բաղիրովն ասել է, որ չնայած ծովի մակարդակի անկումը նման մեծ վտանգավորություն չի ներկայացնում, ինչպես դա եղել էր բարձրացման ժամանակ, սակայն, դրա հետ կապված խնդիրներն անխուսափելի են:

 

Կասպից ծովի մակարդակի շարունակական անկման մասին օրերս հայտարարել է նաեւ Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի Աշխարագրության ինստիտուտի տնօրեն Ռամիզ Մամեդովը: Նրա խոսքով, Կասպից ծովի մակարդակի նվազելու պատճառը նրա մեջ թափվող գետերի ջրերի պակասելն է: «Անցյալ տարի Ադրբեջանում չորացել էին բոլոր գետերը, ինչը մեծ վնաս էր հասցրել գյուղատնտեսությանը:

 

Գոլորշացո ւմը մեծացել է, գետերի ջուրը պակասել, եւ դա ազդում է ծովի մակարդակի վրա: Դրա հետեւանքները բացասական կլինեն, ինչն Ադրբեջանի համար լուրջ խնդիրներ կառաջացնի. կազդի ծովային տրանսպորտի եւ տնտեսության վրա, բացի այդ, կնվազի նաեւ առափնյա գոտու խոնավությունը», -ասել է նա' նշե լով, որ 2014 թվականի դրությամբ' Կասպից ծովի մակարդակն անցյալ մի քանի տարիների համեմատ 60 սմ-ով արդեն իջել է' հասնելով 1970-ականներին եղած մակարդակին:

 

Թերթը գրում է, որ ըստ կանխատեսումների, Կասպից ծովի մակարդակը շարունակելու է նվազել երկար տարիներ: «Ամենայն հավանականությամբ, տուրիստական ընկերությունները կսկեն իրացնել ջրից ազատված տարածքները եւ տարբեր շինություններ կառուցել:

 

Իսկ մի քանի տասնյակ տարի հետո ջուրը կրկին կողողի այդ շինությունները, իսկ նրանց տերերը փոխահատուցում կպահանջեն պետությունից: Իսկ ի՞նչ է լինելու Ալյաթում կառուցվող նավահանգստի, Բաքվի բուլվարի, կամուրջների հետ, որոնք գնալով ավելի են խորանումդեպի ծով», -հարցնում է թերթը: