Կիևի Պեչորյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով Ուկրաինայի գլխավոր դատախազության կայքի հաղորդագրությանը:

 

«2015թ. Հունվարի 19-ին Ուկրաինայի գլխավոր դատախազության միջնորդությամբ' Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ որոշում դատարանը կայացրել էր նաև երկրի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի նկատմամբ: