Ինչպես հայտնում է Rusnovosti.ru-ն, Կիևի շրջանային դատարանը Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Աքսյոնովին և ինքնավարության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովին ձերբակալելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Աքսյոնովի և Կոնստանտինովի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ սահմանադրական կարգի տապալման կամ պետական իշխանության գրավմանն ուղղված գործողությունների համար մեղադրանքով:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ակսյոնովը կոչ էր արել Ուկրաինայի ռազմածովային ուժերի բոլոր զինծառայողներին, որոնք իրենց ծառայությունն անցկացնում են Սևաստոպոլի տարածքում, չկատարել ցանկացած որոշում, հրաման, որ տրվում են Ուկրաինայի պաշտոնատար անձանց ու ինքնահռչակ մարմինների կողմից: